Այսօր ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական դիվիզիոնի խմբային փուլի խաղերի վերջին օրն է: Սպասվում են բազմաթիվ հետաքրքիր հանդիպումեր, որոնց թվում է նաև Հայաստանի ընտրանու խաղը Իտալիայի հավաքականի հետ: Սպասենք սկզբունքային պայքարի: Սակայն եղած խաղերի մեջ առանձնացնենք ևս մեկը: Խոսքը վերաբերում է Թուրքիա-Հոլանդիա դիմակայությանը: Հաղթանակը թուրքերին կտա անցողիկ խաղի հնարավորություն: Մեր հարևանները, բնականաբար, ոգևորված են, սակայն նրանց լավատեսությունը չի կիսում Հոլանդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ով համոզված է, որ իր թիմը հաղթելու է և ճանապարհ է բացելու ռումինացիների համար:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ